Հորդորում ենք չվառել ձեր բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտները. Արցախի ՆԳՆ

Արցախի ՆԳՆ հաղորդագրություն է տարածել, որտեղ հորդորել է բնակիչներին չայրել իրենց բնակարանները։

«Հարգելի՛ հայրենակիցներ, քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ։

Կարևոր է` այս ծանր ու դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել պատասխանատվություն և պահպանել անվտանգության կանոնները»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ։