Սևանում կանխվել է 362 կգ սիգի ապօրինի տեղափոխումը

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակում հունվարի 10-ին Երևան-Սևան մայրուղու Սևանի հենակետում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Պարեկային ծառայության աշխատակիցները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 362 կգ «սիգ» տեսակի սառեցված ձուկ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ կենդանական աշխարհին հասցված վնասի չափը գերազանցել է 1.8 մլն. դրամը։

Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

Շուրջօրյա վերահսկողությունը շարունակվում է։