Հրավիրյալ մենակատար Ֆյոդոր Ռուդինը, որը փետրվարի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում պետք է ելույթ ունենար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, չեղարկել է այցը Հայաստան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:
«Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հրավիրյալ մենակատար Ֆյոդոր Ռուդինը չեղարկել է իր այցը Հայաստան, ինչի պատճառով հետաձգվում է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որ նախատեսվում էր փետրվարի 27-ին։ Ցավում ենք պատճառված անհարմարության համար և հայցում մեր սիրելի ունկնդիրների ներողամտությունը։
Միաժամանակ հայտնում ենք, որ բոլոր ձեռք բերված տոմսերը մնում են ուժի մեջ, իսկ համերգի անցկացման ամսաթիվը լրացուցիչ կհայտարարվի նվագախմբի սոցիալական մեդիայի հարթակներում։ Հակառակ դեպքում տոմսերը կարող են վերադարձվել դրանց ձեռք բերման կետեր»,-ասվում է հաղորդագրության տեքստու