Ոչ մի նախագահ իրավասու չէ լուծարել հանրաքվեով ժողովրդի ստեղծած Հանրապետությունը․ Արտակ Բեգլարյան

«Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը ԼՂՀ-ն լուծարելու մասին անօրինական է և ոչ իրավաչափ»:

Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ մանրամասնելով.

«1. Ոչ մի նախագահ իրավասու չէ լուծարել հանրաքվեով ժողովրդի ստեղծած Հանրապետությունը։

2. Այդ հրամանագիրը ստորագրվել է ադրբեջանական կոշտ ագրեսիայի և ուժի սպառնալիքի արդյունքում։

Այն անվավեր է»: