Արցախում Ադրբեջանի իշխանության ներքո մնացած հայերի թիվը չի կարող գերազանցել 40-ը․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ում գրել է.

«Երեկ Արցախի Հանրապետությունից/Լեռնային Ղարաբաղից Հայաստան են մեկնել վերջին պաշտոնատար անձինք՝ նախագահ Շահրամանյանի գլխավորությամբ։ Ըստ իմ աղբյուրների՝ ավելի քան 15 նույնականացված հայեր են մնացել ադրբեջանական տիրապետության տակ։ Ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40-ը՝ ներառյալ անհետ կորածները»: