Գիտնականները պարզել են, թե ում են ավելի հաճախ կծում մոծակները

Գիտնականները պարզել են, թե ում են ավելի հաճախ կծում մոծակները
Գիտնականները պարզել են, թե ում են ավելի հաճախ կծում մոծակները

Սիբիրի պետական բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, թե ում են ավելի հաճախ կծում մոծակները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մասնագետների կարծիքով՝ ամենագրավիչ «զոհերը» ունիվերսալ դոնորներն են՝ արյան առաջին խումբ ունեցող մարդիկ. ուսումնասիրության համաձայն՝ նրանց կրկնակի ավելի հաճախ են կծում, քան երկրորդ խմբի ներկայացուցիչներին:

Նաեւ մոծակների «համային նախապատվությունների» վրա ազդում են մարմնի ջերմաստիճանը, սուր հոտերը, օրինակ, քրտինքի հոտը, եւ արյան ակտիվ շրջանառությունը: Բացի այդ, նյութափոխանակության բարձր մակարդակի դեպքում մարդն ավելի շատ ածխաթթու գազ Է արտազատում, որով մոծակները որոշում են սննդի աղբյուրը:

«Ուստի ավելի հավանական Է, որ մոծակը կկծի մեծահասակ մարդուն, այլ ոչ թե երեխայի, հղի կանանց, մարմնի զանգվածի բարձր ինդեքս ունեցող մարդկանց, ինչպես նաեւ այն մարդկանց, որոնք զբաղված են ֆիզիկական աշխատանքով»,-ասված Է հրապարակման մեջ: Ինչպես նշում են հետազոտողները, մոծակների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն առաջվա պես մնում են ուլտրաձայնային սարքերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: