Ադրբեջանում մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավարությունը. Factor

Ադրբեջանում մեկնարկել է Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավարությունը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում ընթանում է նախապատրաստական ​​դատական ​​նիստը՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Ջամալ Ռամազանովի նախագահությամբ։

Նշվում է, որ նիստին ճշգրտվելու են Խաչատրյանի և շինծու գործով, իբր, «59 տուժողների» անձնական տվյալները։ Հիշեցնենք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ հուլիսի 29-ին բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի անցակետում։ Այնուհետև Բաքուն շինծու մեղադրանքներ է առաջադրել՝ Խաչատրյանին մեղադրելով «զանգվածային սպանությունների մեջ»։