Ականատես եղա Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիային. Ֆրանսիայի դեսպան

Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Ջերմուկ։ ԴԵսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում (twitter)։

«Ջերմուկում, Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ միասին, ականատես եղա Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիային»,-գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։