ԱԺ նախագահը կարծում է, որ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը պետք է լինի բաց բոլորի համար

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը պետք է լինի բաց բոլորի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Անձամբ կարծում եմ, որ եթե կառավարությունը գումար է հատկացնում նման համերգի համար, այդ համերգը պետք է լինի բաց բոլորի համար։ Ես չգիտեմ, թե կազմակերպիչներն իմ այս կարծիքին ինչպես կվերաբերվեն, բայց, կարծում եմ, որ գալիք համերգը, եթե տեղի ունենա, այն պետք է լինի բաց բոլորի համար»,-ասաց Սիմոնյանը։