Հնդկաստանի ORF հիմնադրամի հետ Երևանում միջազգային համաժողով կկազմակերպվի. ՀՀ ԱԳ նախարար

Հնդկաստանի ORF հիմնադրամի հետ, որն իրականացնում է «Ռաիսինա երկխոսություն» («Raisina Dialogue»)  ամենամյա ծրագիրը, Երևանում 2024 թվականի սեպտեմբերին  նախատեսվում է կազմակերպել համանուն միջազգային համաժողով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Սա մեծ հնարավորություն կտա մեզ և՛ զարգացնելու մեր հարաբերությունները, և՛ ունենալու այլ հյուրեր, և՛, առհասարակ, Հայաստանը միջազգային քաղաքական, գիտական, նորարական լույսի ներքո ներկայացնելու»,-ասել է Միրզոյանը՝ նշելով, որ ՀՀ ԱԳ նախարարությունը չափազանց կարևորում է այս ծրագիրը։