Մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը

Հանկարծամահ է եղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը: 

Նշենք, որ Ասատրյանը 38 տարեկան էր։ Ծնվել էր Արագածոտնի Քուչակ գյուղում։ Նա եղել է նաև նախորդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցությունից։