Օդեսայում ուժեղ հրդեհ է բռնկվել․ վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան

Օդեսայում ուժեղ հրդեհ է բռնկվել․ վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան
Օդեսայում ուժեղ հրդեհ է բռնկվել․ վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան

Օգոստոսի 16/17-ի գիշերն Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի արդյունքում առնվազն 8 հոգի զոհվել է, ևս 10 հոգի վիրավորվել: 

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի ոստիկանության և արտակարգ իրավիճակների մարմինների հետ:
Ըստ ոստիկանության տվյալների, վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Զոհվածների որոշ մասի ինքնությունն առայժմ ճշտված չէ:

Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով տեղեկացնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը: