Լարսի Գուդաուրի-Կոբի հատվածը բեռնատարների համար գործում է սահմանափակումներով

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ցրտի և մերկասառույցի պատճառով երթևեկությունը կրկին սահմանափակվել է բեռնատար տրանսպորտային միջոցների համար: Թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտի համար երթևեկությունը թույլատրված է:

Արգելափակված հատվածը արդեն իսկ անցած բեռնատարները կձևակերպվեն Վերին Լարսի անցակետում, իսկ դեպի Վրաստան ուղղությամբ ուղեևորվող բեռնատարներին թույլ չեն տա հատել սահմանը, մինչև վրացական կողմում երթևեկությունը բեռնատարների համար չվերականգնվի: