Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ՝ մեկ մանդատի վերականգնման պահանջով

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Տեղեկացնում եմ, որ հունիսի 22-ին գրությամբ դիմել եմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։ ԿԸՀ սպասվող նիստի և դիմումի քննության ընթացակարգերի մասին հավելյալ կտեղեկացնենք:
Գրության մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»։

Edmon Marukyan-ի լուսանկարը:
Edmon Marukyan-ի լուսանկարը:
Edmon Marukyan-ի լուսանկարը:
Edmon Marukyan-ի լուսանկարը:
Edmon Marukyan-ի լուսանկարը: