Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Արարատ Միրզոյան

Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Արարատ Միրզոյան
Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարել է հետևյալ գրառումը.

«Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։

Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Զինված ուժերը ռազմավարական նշանակության օբյեկտներ են վերցրել իրենց վերահսկողության տակ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել էր ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ հայկական զինուժը Տավուշի հյուսիսային հատվածում զբաղեցրել է նոր բնագիծ՝ վերահսկողության տակ վերցնելով Վրաստանից Հայաստան մտնող գազատարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին։