ԵԱՀԿ գործող նախագահը կողմ է արտահայտվել Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցություններին

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահությունը կողմ է հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված երկխոսությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ և Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին Սկոպյեում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։

«Նախագահությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հասնելուն ուղղված քաղաքական գործընթացի շարունակմանը», – Օսմանիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ԵԱՀԿ գործող նախագահը հավելել է, որ կազմակերպությունն առաջարկում է «կառուցողական երկխոսության» հարթակ։