ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել հացադուլ իրականացնող ցմահ դատապարտյալների հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 30-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ:

Տեղի են ունեցել առանձնազրույցներ  ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ իրականացնող ցմահ դատապարտյալների հետ: Դատապարտյալները ներկայացրել են հացադուլի պատճառ հանդիսացող հանգամանքները: 

Բացի այդ, քննարկվել են նրանց առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր: ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։ Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։