Վարչական իրավախախտումների համար 6 անձ բերվել է ոստիկանության Արաբկիրի բաժին

Վարչական իրավախախտումների համար 6 անձ բերվել է ոստիկանության Արաբկիրի բաժին
Վարչական իրավախախտումների համար 6 անձ բերվել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ՀՀ նախագահական նստավայրում օգոստոսի 19-ին մեկնարկած Ամուլսարի շահագործման հարցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանդիպումից հետո Բաղրամյան պողոտայից 6 անձ բերվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար»,- նշեցին ոստիկանությունից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: