Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավորի անունը հայտնի է

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավորի անունը հայտնի է
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավորի անունը հայտնի է

Մարտի մեկի գործով մեղադրյալ, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:

Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին դատական դեպարտամենտից։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել էին և նա մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։