Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն. Փաշինյան

Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող են նաև քաղաքական գործունեություն ծավալել, – մայիսի 19-ին Տավուշի մարզում «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն, և այդ կուսակցության շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչն ավելի ազնիվ կլինի, և ընտրողների առաջ էլ, և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա։ Բայց եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից։ Երբ պետությունն ու եկեղեցին միախառնվում են իրար, դրանից ավելի վտանգավոր բան չկա, պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին՝ իր գործով», -նշել է նա: