Գլխավոր դատախազի նախկին տեղակալը նշանակվել է քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական,  գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:

Այս մասին նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Կից ներկայացված է Գևորգ Սուրենի Բաղդասարյանի կենսագրությունը:

Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 14-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:
2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2009թ. նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2012թ. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքայինգործունեություն

II-XII.2008թթ.– ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ

2008-2013թթ. – ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական

III-X.2013թթ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ

2013-2014թթ. – Երևան քաղաքի դատախազության դատախազ

III-V.2014թթ.– ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ

2014-2015թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալ

2015-2016թթ. – Երևան քաղաքի դատախազի տեղակալ

2016-2018թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ

2018-2020թթ. – Երևան քաղաքի դատախազ

2020-2023թթ. – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում, Երևանի պետական և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում:

Պարգևներ

ՀՀ Նախագահի 2017 թվականի հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Ամուսնացած է ունի մեկ երեխա: