ՔՊ վարչության նիստում ընդունվել է կուսակցության 2024 թվականի բյուջեն

Հունվարի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են ՔՊ-ից:

Ընդունվել է կուսակցության 2024 թվականի բյուջեն։

Հաստատվել է կուսակցության տարածքային կազմակերպությունների ստեղծման և դրանց գործունեությունը դադարեցնելու կարգը։

Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։