Իմ միակ շահը Հայաստանի հավասարակշռված շահն է. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

Իմ միակ շահը Հայաստանի հավասարակշռված շահն է. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ
Իմ միակ շահը Հայաստանի հավասարակշռված շահն է. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկ քաղաքում է և հանդիպում է ջերմուկցիների հետ։ Նա այցելում է քաղաքի բնակիչներին, լսում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ նրանց տեսակետը:

Բնակիչներից մեկի հետ զրույցում վարչապետը հարցրեց՝ եթե պարզվի, որ հանքի շահագործումը բնությանը վնաս չի հասցնելու, ի՞նչ դիրքորոշում կունենա: «Եթե պարզվի, որ հանքի գործունեությունն օրինական է, եթե պարզվի, որ այս մարդիկ այդ 400 մլն-ի գործն արել են օրինական ճանապարհով, հիմա ինչո՞ւ չենք թողնում, որ աշխատի»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ ցանկացած որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել հավասարակշռված շահը։

«Միակ շահը, որը ես ունեմ, Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: