Ինչ կարող է արտահանվել Հայաստանից ԱՄԷ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ընթացող վեցամսա բանակցությունների, աշխատանքային քննարկումների և տեղեկատվության փոխանակման արդյունքում՝ համաձայնեցվել են Հայաստանի Հանրապետությունից Արաբական Միացյալ Էմիրություններ ձուկ-ձկնամթերքի, մեղրի և մեղվաբուծական արտադրանքի, կաթ-կաթնամթերքի և միս-մսամթերքի արտահանման առողջության վկայականները:

Արդյունքում նշված սննդատեսակները մեր երկրից արդեն կարող են արտահանվել Արաբական Միացյալ Էմիրություններ: