Ազատ Ազատյանը Բրետանում նվաճել է ֆրանսիական բռնցքամարտի չեմպիոնի տիտղոսը 

Հունվարի 20-ին Ֆրանսիայի Բրետան քաղաքում անցկացված ֆրանսիական բռնցքամարտի (Boxe Française) մրցաշարում հայազգի Ազատ Ազատյանը 70 կգ քաշայինների կարգում նվաճել է չեմպիոնի տիտղոսը: 

«Սա պատմություն է համառության և վճռականության մասին՝ դեպի  Ֆրանսիայի էլիտ B 2024-ի նորապսակ չեմպիոնի կոչումը,- գրում են ֆրանսիական լրատվամիջոցները,- Մի քանի տարի առաջ ժամանելով Ֆրանսիա՝ այս երիտասարդը կերտեց իր ճակատագիրը քրտնաջան աշխատանքի և համառության շնորհիվ»:

Ազատ Ազատյանը 23 տարեկան է, Ֆրանսիայի Նանսի քաղաք է տեղափոխվել շուրջ 9 տարի առաջ՝ Հայաստանի Ուջան գյուղից: Ֆրանսիական բռնցքամարտով զբաղվում է 15 տարեկանից, 21 մարտերից 16-ում հաղթանակ է տարել: Հանդես է գալիս ՀայԱզատ  (HAYAZAT) անվամբ: 

Ֆրանսիական բռնցքամարտը (սավատ) տարածված է աշխարհի 52 երկրում, այդ թվում և Հայաստանում: Կանոններով ավելի մոտ է քիքբոքսինգ մարտարվեստին: 

MediaLab.am