Եթե Հայաստանը չկարգավորի իր օրենսդրությունը, խաղաղության պայմանագիր չի լինի․ Ալիև

«Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջ չունենք, սակայն նրանք էլ պետք է իրենց պահանջները հետ վերցնեն», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ փետրվարի 14-ին Միլլի Մեջլիսում երդմնակալության ժամանակ։Այս մասին հայտնում է Civilnet-ը:

«Մեզ հետ շանտաժի լեզվով խոսելը, անհիմն պահանջներ ներկայացնելը նրանց վրա թանկ կնստի»,- ասել է նա։

Ալիևն իր խոսքում կրկին շեշտել է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը։

«Եթե մեր դեմ ուղղված տարածքային պահանջներին [Հայաստանը] վերջ չդնեն, եթե Հայաստանը չկարգավորի իր օրենսդրությունը, ապա բնականաբար խաղաղության պայմանագիր չի լինի»,- հավելել է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիևն ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Հայաստանի ստանձնած «պարտավորությունների» մասին՝ սպառնալով Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքներով։