Նավալնիի ընտանիքին հայտնել են, որ մարմինն իրենց կփոխանցվի երկու շաբաթից

Քրեակատարողական հիմնարկում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ընտանիքին ասել են, որ նրա մարմինը երկու շաբաթ հետո միայն կհանձնեն իրենց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Ըստ Նավալնիի ներկայացուցչի` նրա մորն ասել են, որ որդու մարմինը պահում են «քիմիական անալիզի համար»։ 

Լրատվամիջոցը հավելում է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն հայտնել` որտեղ է գտնվում մարմինը։ 

Փետրվարի 19-ին հրապարակված տեսանյութում կինը` Յուլյա Նավալնայան, խոստացել էր շարունակել ամուսնու գործը և կարծիք էր հայտնել, թե Նավալնիի մարմինը պահում են «մինչև թունավորման հետքերն անհետանան»։