Ակտիվիստ Արթուր Չախոյանը հրավիրվել է Քննչական կոմիտե. Factor

Ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ինքը՝ Չախոյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արթուր Չախոյանին կացնով սպառնացել էին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, երբ նա ցույց էր տվել այն սալիկները (տոմետ) ու եզրաքարերը, որոնք , ըստ նրա, Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի նորոգվող մայթից հանվել և տեղափոխվել էին այլ տարածք։

Տեսանյութում երևացող մարդիկ պնդում են, որ դա իրենց մասնավոր տարածքն է, և արգելում են նկարահանում իրականացնել։ Երբ Չախոյանը հակադարձում է, որ պետական գույք է այդտեղ և ինքը կարող է նկարահանել և առաջ շարժվելով ցույց տալիս խնամքով դասավորված տոմետները, տղամարդկանցից մեկը հարվածում է ակտիվիստի սմարթֆոնին, ապա հաջորդում են սեռական բնույթի հայհոյանքներ, նրանցից մեկը քարեր է նետում Չախոյանի ուղղությամբ։ Ավելի ուշ նույն տղամարդը կադրում երևում է կացինը ձեռքին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: