Երեք բռնցքամարտիկ սկսում է պայքարը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից: Իրենց անդրանիկ մենամարտերը կանցկացնեն Արթուր Բազեյանը (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) և կանանց թիմից Տաթևիկ Խաչատրյանը (54 կգ):

Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաքում ընթացող մրցաշարում Հայաստանի տղամարդկանց թիմի կազմից ուղեգրի համար կպայքարեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ), իսկ կանանցից` Անուշ Գրիգորյանը (50 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (54 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ):