Ազգային անվտանգության ծառայողի օրը Հայաստանում կնշվի հունվարի 8-ին

Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը դեկտեմբերի 20-ի փոխարեն կնշվի հունվարի 8-ին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշման նախագիծը ներառված էր ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2024 թվականի հունվարի 8-ին Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքների փաթեթը, որոնցով, ըստ էության, համակարգային փոփոխություններ են նախատեսվել Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի նշանակման և ծառայության կազմակերպման կարգի մասով, ինչն էլ հիմք ընդունելով, առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշել յուրաքանչյուր տարի՝ հունվարի 8-ին։