Գագիկ Խաչատրյանը կասկածվում է 200 մլն դրամ յուրացնելու եւ գույքի իրացման խախտման մեջ․ Փաստաբան

ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց: Դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը:

 Այս մասին լրագրողներին ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

«Մենք արդեն երրորդ օրն է խորությամբ հակափաստարկներ ենք ներկայացնում և դրանց վերաբերյալ որևէ հակառակ դիրքորոշում անհնար էր ներկայացնել, քանի որ գործում այդպիսի նյութեր չկային, որ մեր հակափաստարկները կարողանային չեզոքացնել»,-ասաց նա և նշեց, որ բողոքարկելու են որոշումը: Երեմ Սարգսյանի գնահատմամբ՝ այն, ինչ ներկայացվում է, իրավաբանության հետ կապ չունի.«Այն ինչ ներկայացվել է որպես մեղադրանք, դա կարելի է ցանկացած այլ պետական հիմնարկի ղեկավարի, ում հիմնարկում որևէ պաշտոնատար անձ թերություն է թույլ տվել, կամ հանցագործություն է կատարել, այս մեղադրանքի պայմաններում ցանկացածին կարելի է վերագրել այս մեղադրանքը, քանի որ դու ղեկավարն ես, դու պետք է իմայաիր»,-նշեց փաստաբանը։

Երեմ Սարգսյանը հավելեց, որ Գագիկ Խաչատրյանը կասկածվում է նաեւ պաշտոնավարման ընթացքում ինչ-որ գույքի իրացման խախտման մեջ: Իսկ յուրացված գումարների դրվագի մասին ասաց, որ խոսքը 200 միլիոն դրամի մասին է։