Ժնևում ավարտվել է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հանդիպումը

Ժնևում ավարտվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ կողմերը քննարկել են, թե ինչպես երկու երկրների խորհրդարանները կարող են աջակցել խաղաղ գործընթացին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղ բանակցությունների ֆոնին:Կողմերը պայմանավորվել են քննարկել խորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունները: