ՀՊՏՀ-ում դասադուլ չկա, ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է. Հայտարարություն

ՀՊՏՀ-ում դասադուլ չկա, ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է. Հայտարարություն
ՀՊՏՀ-ում դասադուլ չկա, ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է. Հայտարարություն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: ՀՊՏՀ բակում հավաքված ուսանողների, նրանց ծնողների կողքին էին ՀՊՏՀ ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակցիներ: Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները ողջունեցին ուսանողներին, առաջին կուրսեցիներին և ուղեկցեցին լսարաններ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է, լսարաններում ընթանում է դասապրոցեսը:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը շրջեց համալսարանում, շնորհավորեց առաջին կուրսեցիներին նոր ուսումնական տարվա առթիվ: «Բարի գալուստ Տնտեսագիտական համալսարան, շնորհավորում եմ ձեզ և ցանկանում եմ վստահեցնել, որ մեր գլխավոր նպատակը՝ որակյալ կրթության ապահովումը, չի կարող խոչընդոտվել մեր կյանքում տեղի ունեցող իրադարձություններով: Տնտեսագիտական համալսարանըորակյալ կրթության ապահովման համար կներդնի իր ողջ ներուժը: Մեր համալսարանում սկսվել է որակյալ մասնագետների ներգրավման գործընթաց և ձեզ կդասավանդեն ոչ միայն տեսական, այլև գործնական ոլորտի լավագույն մասնագետները: Մեզ մոտ տրվել է նաև Ուսանողական գիտական ընկերության նոր ձևաչափով աշխատանքների մեկնարկը, ինչը միտված է ձեր հետազոտական կարողությունների և հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը»,- առաջին կուրսեցիներին ուղղված խոսքում նշեց Դիանա Գալոյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին