Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում մարմնամարզիկ Վահագն Դավթյանը հաղթել է օղակների վարժությունում:

Այս հաղթանակի շնորհիվ Դավթյանը նաև Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել։