«Պահանջում եմ ՀՀ իշխանություններից չկատարել ՍԴ ապօրինի որոշումը». Ստյոպա Սաֆարյան

«Պահանջում եմ ՀՀ իշխանություններից չկատարել ՍԴ ապօրինի որոշումը». Ստյոպա Սաֆարյան
«Պահանջում եմ ՀՀ իշխանություններից չկատարել ՍԴ ապօրինի որոշումը». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Մավրերն արեցին իրենց գործը, Մավրերին կարող եք ճանապարհել գաղութ։ Կայացվեց հակասահմանադրական, հակաօրինական որոշում, որի համար ՍԴ անկարգավիճակ, իրենք իրենց սահմանադրությունից դուրս դրած անդամները գերազանցել են լիազորորությունները, ավելի ստույգ՝ իրենց վերապահել են չունեցած լիազորություններ։

Պահանջում եմ ՀՀ իշխանություններից չկատարել ՍԴ ապօրինի որոշումը։ Խափանման միջոցի ընտրությունը՝ կալանավորումը չի կարող որևէ կերպ կապվել նախագահի գործառույթային անձեռնմխելիության հետ, մանավանդ, որ նախագահի պաշտոնն զբաղեցրած անձը քրեական հետապնդման տակ է ու կարող է խոչընդոտել դատաքննությանը, իսկ իրականում՝ արդեն իսկ քանի ամիս խոչընդոտում է»։