ԱՕԿՍ-ի շենքը կտրվի վարձակալության․ հայտարարվելու է մրցույթ

Կառավարությունը ԱՕԿՍ-ի շենքը վարձակալությամբ տրամադրելու մասին որոշում կայացրեց՝10 տարի ժամկետով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ 

«Այդ անշարժ գույքը գնահատվել է և կազմում է ամսական 15 միլիոն 450 հազար դրամ։ Առաջարկում ենք հաստատել և այս պայմաններով մրցույթ անցկացնել»,- ասաց Սանոսյանը։