Կյանքը միշտ տալիս է անդունից դուրս գալու հնարավորություններ. Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա

Այսօր, սեպտեմբերի 10-ին, Սուիցիդների կանխարգելման համաշխարհային օրն է։

Ցավոք, Հայաստանում սուիցիդների և սուիցիդալ փորձերի տարածվածության և դինամիկայի վերաբերյալ տվյալները լիովին չեն արտացոլում իրական պատկերը, սակայն այն ինչ գիտենք, արդեն բավարար է փաստելու, որ խնդիրը աստիճանաբար ավելի է տարածվում։Այս մասին հայտնում է Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան:

Մենք ուզում ենք հիշեցնել, որ ցանկացած մարդկային կյանք կարևոր է, և ամենաշատ սուիցիդալ փորձերը կանխվում են ոչ թե մասնագետների ջանքերով, այլ յուրաքանչյուրիս կողմից իրենց առօրյայում դրսևրոած դիմացինին լսելու, հասկանալու և ընդունելու ցանկության և կարողության, բարություն և ջերմություն արտահայտելու հմտության և անտարբեր չմնալու միտման շնորհիվ։

Հիշենք այդ մասին, երբ տեսնում ենք, որ մեր մտերիմները ընկճված են, հուսահատված և ուժասպառ եղած։

Չվախենանք մասնագետին դիմելու այն ժամանակ, երբ նոր ենք սկսում անհանգստանալ, ոչ թե սպասենք վիճակը բարդանալուն։

Հավատանք, որ նույնիսկ ամենածանր պահերը անցնում են, և կյանքը միշտ տալիս է անդունդից դուրս գալու հնարավորություններ։