Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Նյու Յորքում

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Նյու Յորքում

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին:

«Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը»,- թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: