Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը իրենց թալանածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու են. Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը իրենց թալանածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու են. Նիկոլ Փաշինյան
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը իրենց թալանածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու են. Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:

«Հայ ժողովուրդը մեկնաբանել է իրենց գործունեությունը 2018 թվականին և այսօր էլ է մեկնաբանում: Այդ մարդիկ չեն հասկանում, որ Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն, որովհետև հայ ժողովուրդը թույլ չի տա: Իրենց միլիոնները քրտինքով են կառուցե՞լ: Այո, շատ մեծ վտանգ կա, որ իրենց կառուցած դղյակները ու հավաքած միլիոնները շատ արագ կկորսվեն: Կոմպրոմիս չի լինելու, մինչև վերջին կոպեկը վերադարձվելու է»,- ասել է նա:

Փաշինյանն ասել է, որ Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել, նրանք թալանած գումարների մի մասը վերադարձրել են, մյուս մասն էլ պիտի վերադարձնեն:

«Ռոբերտ Քոչարյանն էտ ի՞նչ տաղանդների շնորհիվ է միլիոններ կուտակել: Թող 98 թվից առաջ կուտակեին, գնային միլիոններ անեին, առյուծ քշեին, բան անեին: Կամ հիմա ինչու՞ չեն աշխատում էդ միլիոնները, մե՞նք ենք խանգարում: Մենք խանգարում ենք, թող գնան արտերկրում աշխատեն: Ստատուս քվոն պետք է վերադառնա 98 թվից առաջ ինչ ունեցել են, հիմա էլ պետք է ունենան նույնը: Հայտարարություն անեն-չանեն, ակտիվ քաղաքականություն են վերադառնում: Ուր ուզում եք վերադարձեք, պետք է մինչև վերջին կոպեկը վճարեք»,- նշել է Փաշինյանը: