Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը. Նիկոլ Փաշինյանի պատասխանը Արթուր Վանեցյանին

Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը. Նիկոլ Փաշինյանի պատասխանը Արթուր Վանեցյանին
Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը. Նիկոլ Փաշինյանի պատասխանը Արթուր Վանեցյանին

Լոս Անջելեսում հրավիրած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:

«Վանեցյանն իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին: Եվ այն, որ ինքը դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն՝ հայտարարություն է անում ըստ էության իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար՝ հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք` սպայի պատվի, չկա: Հասկանում եք չէ, թե դա ինչ է նշանակում: Հետո եմ իմացել, որ այդ նյութը տեղադրվել է ԱԱԾ կայքում: Ինձ թվացել էր, թե այդ ժամանակ հրամանագիրը ստորագրվել էր, նույնիսկ, եթե հրամանագրի ստորագրումից հետո լիներ, հարցեր են առաջացնում: Սպան այդպիսի բան անի՞, դա գիտեք ի՞նչ է, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Վերջին անգամ էդպիսի բան արել են 1991 թվականի պուտչիստները»,- ասել է վարչապետը: