Թբիլիսիում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց է անցկացվում

Վրաստանի խորհրդարանի դիմաց սկսվել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կազմակերպած ցույցը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է  ՏԱՍՍ-ը,  ցույցի մասնակիցները պարզել են Վրաստանի և ԵՄ դրոշները։ Հավաքվածները շարժվել են դեպի Ռուսթավելի պողոտա՝ արգելափակելով դրա երկայնքով մեքենաների շարժը։

Նախօրեին ճեպազրույցում Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոչ է արել քաղաքացիներին հոկտեմբերի 28-ին ժամը 19:00-ին խորհրդարանի շենքի մոտ հավաքվել։