Դեկտեմբերի 6-ից Ամիրյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. քաղաքապետարան

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 6-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում: Այդ մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ Ամիրյան-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա ուղղությամբ  երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: