«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները Վատիկանում կհանդիպեն Ֆրանցիսկոս պապի հետ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները Վատիկանում կհանդիպեն Ֆրանցիսկոս պապի հետ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները Վատիկանում կհանդիպեն Ֆրանցիսկոս պապի հետ

Հոկտեմբերի 2-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները Վատիկանում արժանանալու են Ֆրանցիսկոս պապի ընդունելությանը։

Այս հանդիպումն «Ավրորայի» պատվիրակության՝ Հռոմ կատարած ծավալուն այցի մի մասն է, որի ընթացքում կացկացվի նաև մարդասիրական և սոցիալական հարցերի վերաբերյալ կլոր-սեղան քննարկում՝ մարդասիրական ոլորտի և միջազգային մեդիայի մասնակցությամբ: Այդ թեմաներն այս ամիս ավելի ուշ կլինեն Երևանում սպասվող առաջին «Ավրորա» ֆորումի առանցքում:

Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպմանը ներկա կլինեն «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև «Ավրորա» համաշխարհային ամենամյա մարդասիրական մրցանակի երեք դափնեկիրները՝ Թոմ Քաթինան, Մարգարիտ Բարանկիցեն և Չո Լա Աունը: 

Այս մասին տեղեկացնում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մամուլի հաղորդագրությունից: