Դատարանը մերժել է Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդությունը, նա կեսգիշերն անց ազատ է արձակվել:
Ղարիբ Բաբայանը ձերբակալվել էր Իրանի ադրբեջանցիների մասնակցությամբ Երևանի Հանրապետության հրապարակում «Ջան Ղարաբաղ» երգի տեսագրության տարածման գործով:
Դատարանը մերժել է աղմկահարույց տեսանյութի տարածման գործով Բաբայանին կալանավորելու միջնորդությունը։ Նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, և նրան արգելվել է հրապարակային խոսքով հանդես գալ։
Գիշերը դատարանի շենքի մոտ բազմամարդ էր. քաղաքացիներ էին հավաքվել, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն Բաբայանին։



















