Ես եմ երաշխավորել Արթուր Վանեցյանի համար․ հրաժարական չեմ տալու․ Ֆելիքս Ցոլակյան

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր իր պաշտոնավարման մեկ տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ ինքն էր երաշխավորել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի համար։

Լրագրողների հարցին, թե զղջացել է արդյոք իր քայլի համար, ասաց, որ ոչ։ Ցոլակյանը չցանկացավ մեկնաբանել Արթուր Վանեցյանի հայտարարությունները, փոխարենը բոլորին խորհուրդ տվեց․ «ԱԱԾ-ն ու ՊՆ-ն այն տեղեր են, որոնց մասին դուք էլ աշխատեք քիչ խոսել։ Ինչ վերաբերում է իմ հրաժարականին, ես հրաժարական չեմ տալիս, ես աշխատել եմ և շարունակելու եմ աշխատել»։ Ցոլակյանը նաև ասաց, որ այլ քաղաքական հարցերի պատասխանել չի պատրաստվում։

Աղբյուրը՝ Factor.am