Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտել է Hayeli.am-ի նկատմամբ հարձակումը։

«Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը. դա անթույլատրելի է։

Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ՝ բացառելու համար որևէ նման դեպքի կրկնություն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արման Թաթոյանը