Մարկո Ռուբիոն հայտարարել է USAID-ի ծրագրերի 83% կրճատման մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X հարթակում հայտնել է, որ USAID-ի ծրագրերի 83%-ը պաշտոնապես դադարեցվում է՝ վեցշաբաթյա վերանայումից հետո։

«5200 չեղարկված պայմանագրերը տասնյակ միլիարդավոր դոլարներ էին ծախսում, որոնք ոչ միայն չէին ծառայում, այլ երբեմն անգամ վնասում էին ԱՄՆ-ի ազգային շահերին», – գրել է Ռուբիոն։

Նրա խոսքով՝ մնացած 18%-ը (մոտ 1000 ծրագիր) կանցնի Պետդեպարտամենտի վերահսկողության տակ, ինչը թույլ կտա ապահովել դրանց ավելի արդյունավետ կառավարումը։

«Շնորհակալություն DOGE-ին և մեր անձնակազմին, ովքեր երկար ժամեր աշխատեցին՝ այս կարևոր ու երկար սպասված բարեփոխումն իրականացնելու համար», – հավելել է նա։