Սոթքում կրակոցներ չեն եղել. Հակոբ Ավետյան

Տեղեկությունները, թե Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակ է բացել, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց Սոթքի բնակիչ, համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Ոչ մի կրակոց էլ չի եղել, նման բան չկա Սոթքում։ Չգիտեմ, ուրիշ տարածքներում ինչ վիճակ է, բայց մեզ մոտ նման բան չի եղել»,- ասաց Ավետյանը։

Տեղեկացնենք, որ այսօր համացանցում տեղեկություն էր տարածվում, թե ամբողջ գիշեր Սոթքի ուղղությամբ կրակոցներ են հնչել, սակայն պաշտոնական ու տեղական աղբյուրները հակասում են այդ տեղեկություններին։

Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը տարածում էր տեղեկություններ, թե իբր հայկական կողմն է խախտում հրադադարը, սակայն այդ պնդումները հերքվել են թե՛ ԵՄ դիտորդական առաքելության, թե՛ Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am