«Այլեւս երեբեք թույլ չենք տա մեզ կոտորել մեր մայրաքաղաքում». Նիկոլ Փաշինյանը միացավ հանրահավաքին

«Այլեւս երեբեք թույլ չենք տա մեզ կոտորել մեր մայրաքաղաքում». Նիկոլ Փաշինյանը միացավ հանրահավաքին
«Այլեւս երեբեք թույլ չենք տա մեզ կոտորել մեր մայրաքաղաքում». Նիկոլ Փաշինյանը միացավ հանրահավաքին

ՀԱԿ-անդամ, 2008-ին հանրահավաքների շարժիչ ուժ համարվող Նիկոլ Փաշինյանին հանրահավաքի մասնակիցներն ընդունեցին բուռն ոգեւորությամբ, եւ Նի-կոլ վանկարկումներով:
«Այն, որ փետրվար է եւ մենք այսօր այստեղ ենք, նշանակում է մեկ բան. ՀՀ քաղաքացու հաղթարշավը անկասելի է, ժողովրդի հաղթանակը անխուսափելի է, մենք այստեղ ենք ինքներս մեր կյանքն ու սերը, վիշտն ու երջանկությունը ի ցույց դնելու աշխարհին, բռնության աչքերի մեջ նայելու ենք եւ ասելու` բռնութոյուն քո անկումը անկասելի է, քո պարտությունը անխուսափելի է: Հայաստանի հանրապետության հպարտ քաղաքացիներ, ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների` փետրվարի 18-ին Հայաստանի հանրապետության ժողովուրդն ընտրել է իր նախագահին, բայց ինչպես եւ սպասվում էր ԿԸՀ հրապարակած արդյունքները չեն արտահայտում, ժողովրդի ընտությունը, Հայաստանում հաստատված է ավտորիտար քաղաքական համակարգ»,-իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Բռնություն քո պարտությունն անխուսափելի է»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, որ «Հովհաննիսյանի եւ նրա թիմի որոշումներից է մեծապես կախված, թե ինչ կբերի մեզ փետրվարը»:

«Չի կարելի ՀՀ լուսավոր ժողովրդին չի կարելի է տանել հիասթափություն, Հաղթանակ եւ ուրիշ ոչինչ»,-ասաց նա:

«Մաղթենք Րաֆֆի Հովհաննիսյանին բավական կամք, խոհեմություն, ՀՀ քաղաքացուն դեպի հաղթանակ առաջնորդելու համար»,-մասնավորապես նշեց Փաշինյանը:

«Այլեւս երեբեք թույլ չենք տա մեզ կոտորել մեր մայրաքաղաքում, այլեւս երբեք ոչ մի բռնություն, այլեւս ոչ մի արյուն, այլեւս եւբեք ոչ մի պարտություն, հաղթանակ եւ ոչինչ, կեցցե Հայաստանի հանրապետությունը»,-մասնավորապես ասաց Նիկոլ Փաշինյանը` կոչ անելով հարդել 2008-ի մարտիմեկյան իրադարձություններին զոհ գնացածների հիշատակը:

«Հաղթանակ եւ ուրիշ ոչինչ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, որին հետեւեցին բազմամարդ հանրահավաքի մասնակիցների ոգեւորված «Հաղ-թա-նակ» բացականչությունները:

© Medialab.am