Գյումրիից Մոսկվա ինքնաթիռի տոմսը կթանկանա 25 եվրոյով. Lragir.am

Գյումրիից Մոսկվա ինքնաթիռի տոմսը կթանկանա 25 եվրոյով. Lragir.am
Գյումրիից Մոսկվա ինքնաթիռի տոմսը կթանկանա 25 եվրոյով. Lragir.am

Ռուսական Պոբեդա ավիաընկերությունը 25 եվրոյով թանկացնում է այլ երկրների օդանավակայաններից Ռուսաստանի օդանավակայաններ տոմսերի գինը:

Lragir.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վեդոմոստին:

Պատճառը Մոսկվայի դատարանի որոշումն է, որն ընկերությանն արգելել է օդանավակայաններում թռիչքի գրանցվող ուղևորներից լրացուցիչ 25 եվրո գանձել: Նախկինում այդ գումարը չէր գանձվում առցանց գրանցվողներից, սակայն նոր թանկացումը վերաբերելու է թե առցանց, թե տեղում գրանցվողներից:

Տոմսերի թանկացումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 28-ից: Հիշեցնենք, որ Պոբեդան թռիչքներ է իրականացնում Գյումրիից Մոսկվա ուղղությամբ: